«Մոնակոյի» ու Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը,գովեստի խոսքեր է շռայլել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին ։Ըստ գերմանական Bild-ի՝ 2013թ-ին դորտմունդցիները ցանկանում էին «Բավարիա» հեռացած Մարիո Գյոցեին փոխարինել Ռոդրիգեսով, սակայն նրա տրանսֆերային արժեքը կազմում էր 45 մլն եվրո, ինչը չափազանց էր «Բորուսիայի» համար։ Յուրգեն Կլոպպը գտավ շատ ավելի հարմար տարբերակ՝ 27,5 մլն-ով «Բորուսիա» հրավիրելով այն ժամանակ «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։«Երազանքի իրականացում կլիներ Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանելը։ Կուզեի խաղալ «Ռեալում»: Իսկ «Բորուսիայի» համար իմ չկայացած տրանսֆերը խնդիր չէ։ Գյոցեին փոխարինելու խնդիրը Հենրիխ Մխիթարյանը հիանալի լուծեց»,- ասել է Ռոդրիգեսը։

 

 

Արթուր Մելիքյան