Հիմա՝ էլ հոկտեմբեր...

 

Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովն «Թվիթեր»-ի իր էջում գրել է, թե Հայաստանը կարող է ստորագրել Եվրասիական միության անդամակցության պայմանագիրն այս հոկտմբերին՝ Մինսկում նախատեսված Եվրասիական միության գագաթնաժողովի ընթացքում:
Խիստ ուշագրավ է երկու հանգամաք:


Առաջին հերթին՝ այն հանագամանքը, որ Հայաստանի անդամակցության մասին խոսում է ոչ թե Հայաստանի ներկայացուցիչը, կամ՝ գոնե Ռուսաստանի, այլ՝ մի երկրի, որը, մեղմ ասած, շահագրգռված չէ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությամբ:


Եվ երկրորդ. Հայաստանի պաշտոնյաները հերթական անգամ ապացուցեցին, որ որևէ ազդեցություն չունեն այս գործընթացում, որովհետև մերոնք անընդհատ ասում էին, որ անդամակցությունը տեղի է ունենանլու հուլիսին:

 

 


Սուրեն Սուրենյանց