Ռուս և բրիտանացի գիտնականները ուսումնասիրել են ու պարզել, թե որ մասնագիտության տեր մարդիկ են ավելի հաճախ տառապում ալկոհոլիզմով: Ուսումնասիրությունը իրականացվել է ֆոկուս-խմբերի միջոցով: Մոտ մեկ ամիս տարբեր մասնագիտությունների անձնաց շրջանում հարցումներ են իրականացրել: Այնուհետև տվյալներ են հավաքել նարկոդիսպանսերներից ու համադրել հետազոտությունն ու վիճակագրությունը:

 

Այդպիսով պարզվել է, որ կարծրատիպը, թե ամենից շատը ալկոհոլ օգտագործում են սանտեխնիկները, բանվորները, միջինից ցածր աշխատավարջով ինժեներները փոխվել է: Համաձայն ուսումնասիրության, ալկոհոլիկների ցուցակը գլխավորում են իրավաբանները, փաստաբանները, բժիշկները, մասնավորապես ատամնաբույժներն ու վիրաբույժները: Միջին հորիզոնականներում են ոստիկանները, դերասանները, միջին օղակի մենեջերներն ու ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: