Որքան ժամանակ են մարդիկ անցկացնում նստաև որքան են ակտիվ: Հենց այս հարցի պատասխանը գտնելու համար գիտնականները հարցումների միջոցով ուսումնասիրություն են կատարել: Հարցումներին մասնակցել է 18-84 տարեկան 1751 մարդ: Նրանցից յուրաքանչյուրին տրվել է երկու հարց՝ որքան ժամանակ են նրանք անցկացնում նստած և քանի ժամ կամ րոպե են ակտիվ: Հարցումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ նստած են օրը 438 րոպե, կանայք՝ 401րոպե: Ֆիզկապես ակտիվ են՝ կանայք 12 րոպե, տղամարդիկ ՝ 20 րոպե:
Իրականում սարքավորումները տվելեն բոլորովին այլ արդյունք: Համաձայն սարքավորման ցույց տված արդյունքի՝ կանայք նստակյաց կյանք են վարում կամ նստած են օրը' 535 րոպե, տղամարդիկ՝ 565: Իսկ տղամարդիկ ակտիվ են 2.9 րոպե, կանայք՝ 2.4 րոպե: