Մեծարգո Տիար Նախագահ,


Կանխավ հայցում եմ Ձեր ներողամտությունը, սույն գրութամբ Ձեր ժամանակից խլելու համար, սակայն Ձեզ եմ դիմում, որպես ՀՀ Սահմանադրության ու օրենքների պահապանի ու անխաթար կատարման երաշխավորի.
Սույն թվականի հուլիսի 2-ին armlur.am կայքը հրապարակել է «Հայուհու մերկ լոգանքն Իսակովի պողոտայում (ֆոտո, վիդեո)» նյութը, հրապարման մեջ հստակ երևում է, որ կինը հոգեկան առողջության խնդիր ունի:
Այսօրինակ վարքագիծն անընդունելի է, քանի որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է արձանագրվել և անպարկեշտ ձեւով ստորացվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող ՀՀ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը:

 

Նաև կարծում եմ զուտ բարոյական ու մարդկային իմաստով սա անհարիր է որպես վերաբերմունք մարդու հանդեպ, ով միայն կարեկցանքի է արժանի և ոչ թե ծաղրուծանակի: Բացի այդ լրագրողական պրոֆեսիոնալիզմին հարիր չէ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց ծաղրի ենթարկելը և դրանով սենսացիա ստեղծելը:

 


Այս ամենը նկատի ունենալով, սույնով դիմում եմ Ձեզ խնդրելով մեր երկրի օրենսդրության համապատասխան Ձեր համարժեք վերաբերմունքն ու արձագանքը:

 


Ողջության մաղթանենքրով'
Ն. Գ.

 

Նարեկ Գաբրիելյան