Խելացի մահճակալ, որ կօգնի ձեզ արագ քնել: Բրիտանացի գիտնականները 8 տարվա փորձերից հետո ստեղծել են մի մահճակալ, որ որը հատուկ տատանումների միջոցով ազդում է օրգանիզմի վրա, ինչի արդյունքում մարդու քուն է մտնում:
«Բալուգա» մահճակալն ունի թրթռացող ներքնակ, որն անհրաժեշտության դեպքում կարող է նաև մերսում անել։ Ներքնակը կազմված է օդով լցված փոքրիկ կլորակներից, որոնք հարմարվում են ցանկացած քաշի ու հասակի։, նաև մարմնի ձևի: Մահճակալ ունի ջերմաստիճակը կարգավորելու համակարգ, որով կարող եք տարբեր հատվածներում ջերմաստիճանը փոփոխել բարձրացնել կամ իջեցնել:
Օրինակ, եթե քնողի միայն ոտքերն են սառչում, ապա այն կարող է կարգավորել այդ հատվածի ջերմաստիճանը։ Մահճակալը խելացի է, քանի որ այն ունի նաև WiFi և Bluetooth, որոնք չօգտագործելու կամ քնելու դեպքում ինքնուրույն անջատվում են: Խելացի մահճակալը վաճառքի կհանվի 2014թ. նոյեմբերին՝ 20 տարվա երաշխիքով։ Այն կարժենա 1.660 դոլար: