Բնակչությանը մատուցած ծառայությունների գները այս տարվա հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ծառայությունների որոշ տեսակների սակագներն աճել են, մյուսներինը' նվազել: համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների, 0,1-1,1 տոկոս աճ են ունեցել բնակարանային-կոմունալ, կենցաղային բնույթի, իրավական եւ բանկային, հանրային սննդի, մշակույթի ոլորտի, բուժսպասարկման ծառայությունները: Տրանսպորտային փոխադրումների ոլորտում արձանագրվել է 2,7 տոկոս գների նվազում, պայմանավորված օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 6,4 տոկոս նվազման հետ: Կապի, կրթության եւ գիտության ոլորտներում հունիսին մայիսի համեմատ սակագները մնացել են անփոփոխ:
Տիգրան Խաչիկյան