Կեսլուրջ-կեսկատակ

(Հումորի զգացումից զուրկ պուրիտաններին սա կատեգորիկ խորհուրդ չի տրվում կարդալ)

 

*Մենք մի քանի րոպեում կարող ենք հոգնած երեսին դեմք «նկարել»:


*Կարող ենք օրվա ընթացքում փոփոխել մեր հասակը' կոշիկների շնորհիվ:


*Ամեն ամիս կնոջ օրգանիզմը «ռեստարտ է լինում», թարմանում է:


*Միայն կինը կարող է իր ներսում երկու սրտի տրոփյուն ունենալ:


*Կարող ենք ճաշ եփելու ընթացքում ընկերուհու հետ հեռախոսով վերջին լուրերը քննարկել՝ ամբողջ ժամանակ հեռուստացույցը տեսադաշտից բաց չթողնելով (Ֆեյսբուքում գրվելով))):


*Եթե ցանկանանք, կկարողանանք հասկանալ տղամարդուն:

 

*Հետաքրքիր տղամարդու ուշադրությունը գրավելու համար հարկ չկա գերբնական ջանքեր գործադրել, բավական է մի հայացք գցել թարթիչների տակից:


*Կարող ենք ցանկացած պահի գլխացավ ունենալ, տրամադրություն չունենալ և չանել այն, ինչ չենք ուզում:


*Ավելի լայն տեսադաշտ ունենք, հիշում ենք ամեն ինչ, երբեմն նաև այն, ինչ պետք չէ:

 

 

Ալինա Դերձյան