22-ամյա Սառա Լուիզան Մեծ Բրիտանիայից է: Նա տարիների ընթացքում փորձել է նիհարել տարբեր դիետաների օգնությամբ: Հավաքույթներից մեկի ժամանակ արված լուսանկարում իրեն տեսնելով՝ աղջիկը որոշեց, որ պետք է աշխատի իր կազմվածքի վրա, նա ամբողջությամբ փոխեց իր սննդակարգը. հրաժարվեց ֆաստ-ֆուդից, սկսեց ուտել օրվա մեջ 6 անգամ: Բացի այդ նա սկսեց ինտենսիվ հաճախել մարզասրահ: Արդյունքում նա այսօր շատ գեղեցիկ կազմվածք ունի, և աղջկա խոսքերով նա երբեք այդքան գեղեցիկ չի եղել: