Արմեն Սմբատյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:Դէ պարզ է, մատուցած ծառայությունների համար ամենավերջին հնարավորությունը կա ու կա, կամ խորհրդական, կամ որևէ երկրում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան:
Չգիտեն նորանշանակ խորհրդականը արդեն ՀՀ նախագահի որերորդ՞ խորհրդականն է և ընդհանրապես ինչ՞< խորհուրդներով> են ուղղորդում իրենց անմիջական ղեկավարի փառահեղ գործունեության ընթացքը, բայց պարզ է մի փաստ. բազում խորհրդականների ստվար շարքերում չկա այն իրական խորհրդականը , որը ՀՀ նախագահին կտա ամենահեշտ, ամենաանհրաժեշտ , ամենակարճ ու ամենակարևոր խորհուրդը՝ երկիրը այս օրհասական վիճակից դուրս բերելու հարցում:


Դա ըստ իս պետք է լինի հետևյալը.
Պարոն նախագահ, ի սեր աստծո, Հայ ազգի , Հայ ժողովրդի փրկության և պետությունը վերջնականապես անդունդ չգլորելու համար այդքան գերմարդկային ջանքեր մի թափեք, դրա լուծման ուղիներն ու եղանակները շատ կարճ են ու շատ դյուրին, պարզապես արեք մի հասարակ քայլ՝՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՔ :

 

 

Սանասար Կարապետյան