Առնվազն անհասկանալի է ինձ համար,թե ինչպես կարելի է սոց ցանցերում տարածել այնպիսի նյութեր,որոնք պետք է գրվեն ավելի ուշ: օրինակ սահմանային գյուղերից մեկում երբ կրակոցներ են հնչում,կարող ես հանդիպել,որ ինչ-որ մեյը գրել է,որ շտապ տարածեն,որ այսինչ գյուղում կրակում են և թարմ տեսանյութ է տարածվում: Կամ ինչ-որ հատվածում դիվերսիոն փորձ են կատարում թշնամիները,իսկ այդ նույն պահին մեկը շտապ սկսում է դրա մասին տարևածել:

Հասկացեք,որ այդ պահին ,հենց նույն պահին,որ սկսում եք տարածել այդ լուրը,որում գրված է շտապ,հենց հիմա,,,,դա ոչ միայն չի օգնում դիրքապահ զինվորին,կամ սահմանամերձ գյուղի բնակչին,այլ՝մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ է առաջացնում: Բանակը այդ դիվերսիոն փորձ անողների պորտը տեղն է դնում,սահմանամերձ գյուղի բնակչին էլ չես վախեցնի կրակոցով: Բայց պետք չէ այդ մասին միանգամից,կատարվելու պահին տարածել.դա խուճապ է ստեղծում,եթե համբերեք,մի փոքր ուշ ՊՆ-ն կտա հաղորդագրությունը և կիմանանք մանրամասները,ոչ թե վախախառը ստատուսներ գրեք երկու նախադասություն լսած լինելով:

 

 

 
Տիգրան Մկրտչյան