«Կոմունալ» մարզադաշտում կայացած առաջին խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 5-րդ րոպեին Մարկ Պույոլի խփած գոլի շնորհիվ «Սանտա Կոլոման» հաղթանակ տոնեց: Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ժոլտ Հորնյակի սաներին չհաջողվեց պատասխան գնդակ խփել, և Հայաստանի չեմպիոնը հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է ջանքեր գործադրի պատասխան խաղում, որը կայանալու է հունիսի 8-ին, Երևանում:

 

Հիշեցնենք, որ «Բանանցն» առաջին անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Նախկինում թիմը 9-ը անգամ մասնակցել է Եվրոպա լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթ) խաղարկություններին:

 

«Սանտա Կոլոմա»-«Բանանց»' 1:0

 

Գոլը' Պույոլ 5'

 

 

Ֆուտբոլային հասարակություն