Ինչպես հայտնում են շատ աղբյուրներ Լանա Դել Ռեյն իսկապես բաժանվել է իր հին ընկերոջից' Բարրի Ջեյմս Օ'նիլից և արդեն գտել է նորին: Երգչուհու նոր ընտրյալը «Vogue» ամսագրի ֆոտոնկարիչ Ֆրանչեսկո Կարրոզզինին է: «The Sun»-ը հայտնում է,որ երգչուհին նույնիսկ Եվրոպայի շրջագայության ընթացքում մի քանի անգամ հետ է եկել Նյու Յորք,նրա հետ տեսնվելու համար: Իր հերթին Բարրին հերքում է այս լուրերը,իսկ Լանան ոչինչ չի ասում: [S]