Նստակյաց կյանքը նպաստում է մի շաքր հիվանդությունների զարգացմանը: Ամերիկացի գիտնականները 84 200 հիվանդների շրջանում ուսումնասիրություն են իրականացրել և պարզել են, որ ակտիվ կյանքով ապրող մարդկանց մոտ 31 տոկոսով ավելի քիչ է երիկամներում քարերի առկայությունը:
Ընդ որում, ուսումնասիրությունը կատարելիս, հաշվի են առել ոչ թե սպորտով զբաղվելու հանգամանքը, այլ առհասարակ ակտիվ ապրելակերպը: Բժիշկները հաշվարկել են, որ շաբաթը մեկ անգամ մեկ ժամ վազելու կամ 3 ժամ քայլելու դեպքում մի շարք հիվանդություններ կարելի է կանխարգելել:
Նստակյաց կյանքով ապրող մարդկանց մոտ արյան շրջանառությունը դանդաղում է, ինչը հանգեցնում է, այսպես կոչված, մկանների սովի: Հյուսվածքներում հավաքվում են տոկսիններ: Արտաքինից այն ուղղակի հոգնածություն է հիշեցնում, սակայն սա կարող է հետագայում վերաճել հիվանդության:
Նստակյաց կյանքը և առհասարակ նստելը վնասում է նաև ողնաշարին: Նստած վիճակում մարդը 50 տոկոսով մեծածնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Սրա արդյունքում ձևավորվում է սկալիոզ, ինչը սպառնում է վնասել սրտանոթային համակարգը, առաջացնել դիաբետ և օստեոպորոզոմ: