Լույսի խնդրի շուրջ այսօր բազմաթիվ խմորումներ եղան:
Բոլորս էլ լա գիտակցում ենք, որ լույսի թանկացման հետևանքով բազմաթիվ առաջին օգտագործման ապրանքներ կթանկանան:

Բայց այսօր բողոքի ակցիայի ժամանակ ինձ մի քանի բան հետաքրքրեց:

1.Մարդիկ արդարացի պահանջ էին ներկայացնում ու այդ մարդկանց մեջ ես չնկատեցի որոշ ավանդական պայքարողների(աչքիս սրա համար գրանտ դեռ չի կպել):

 

 

2.Զարուհին ասում է, որ երեխայի հետ է գնացել , որ իրեն չհրեն: Փաստորեն երեխաներին սկել ենք, որպես կենդանի պատնեշ օգտագործել: Չգիտեմ, բայց միշտ հայ մայրերն են իրենց երեխաների համար պատնեշ եղել ու իրենց կրծքով ծածկել երեխաներին, ոչ թե երեխաներին են օգտագործել վահանի դերում:

 

 

3. Օսիպյանը դիմեց Լևոն Զուրաբյանին, որ վերջինս մարդկանց հետ խոսի ու ինչ որ կոնսեսուսի բերի մարդկանց և ոստիկաններին, բայց Զուրաբյանը ավելի շատ իր բառերով թեժացնում էր իրավիճակը, իսկ նիստից դուրս եկած պատգամավորը ասում էր, որ մարդիկ կարող են ամեն ինչ անել և իրենց արածը դեռ քիչ է, սա ինչ է եթե ոչ անկարգությունների կոչ ու եթե պայքարող մարդիկ մի քիչ տաքգլխություն անեին հիմա բազմաթիվ ակտիվիստներ բերման ենթարկված կլինեին :

 

 

Ընդհանուր առմամբ, մարդիկ արդար բողոքի ձայն են բարձրացնում, իսկ քաղաքական ուժերը կրկին ու կրկին արևի տակ տեղ են ուզում, այն է ձայնի կռիվ են տալիս, որ հաջորդ գումարման ազգային ժողովում լինեն:

 

 

ՀԱԿ-ը գիտակցում է, որ իրեն սպառել է ու փորձում է մեծ օվկիանոսում խմելու ջուր գտնել:
ՕԵԿ-ի ընդդիմադիր կեցվածքի մասին ոչինչ չեմ ասում, բոլորս լավ գիտենք ինչ էր անում ՕԵԿ-ը 6 տարի:
,,Ժառանգության,, հույսը Զարուհին է Զարուհու հույսը իր աղջնակը(Աստված պահապան Զարուհու աղջնակին ու ընդհանրապես բոլոր երեխաներին, նրանց պետք չի խառնել անձնական գործերին):

 


ՀՅԴ-ն հանգիստ է, որովհետև ոնց էլ լինի հայրենասիրական հողի վրա ինքը իր ԱԺ տեղերը կապահովի:

 

 

Էդգար Խաչատրյան