Մաստակ ծամելը առաջացնում է ուժեղ գլխացավեր: Այսպիսի եզրահանգման են եկել Թել Ավիվի համալսարանի հետազոտողները: Գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մաստակ ծամելը հատկապես բացասաբար է ազդում երեխաների ու դեռահասների վրա: Գիտնականները հետազոտություն են անցկացրել միգրեն ունեցող 6-19 տարեկան 30 մարդու շրջանում:
30-ից 19-ի մոտ մաստակ ծամելուց հետո գլխացավերը վերացել են, միգրենից տառապողի 7 մարդու մոտ ցավերի հաճախությունը նվազել է: Ուսումնասիրության հավաստիությունը ապացուցելու համար, գիտնականները առաջարկել են , որ այդ նույն 30 միգրեն ունեցողները կրկին շարունակեն մաստակ ծամել: 30-ից 26- մոտ գլխացավերը կրկին ուժեղացել են ու հաճախականությունը ավելացել: