Կասեք որն է տարբերությունը ?, կասեք Շարլի իսկական հայկական անունը Վաղինակ է, Բայց մի շտապեք, քանի որ անձամբ ես հարգում և ընդունում էի աշխարհահռչակ Շառլին, իսկ ինձ անհայտ Վաղինակին ես չեմ ընդունում ու չեմ հասկանում.

 

Սա հատված է Շառլի հարցազրույցից'

 

Նուվել դ‘Աղմենի - Ներեցեք, բայց չե՞ք կարծում, որ Հայատանի հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես տեղական համակարգն է, որն այդ բնակչությանը հույս չի ներշնչում: Եվ դա դեռ առանց հաշվի չառնելով պատերազմական վիճակը Ղարաբաղում: Ուրեմն այս հարցո՞ւմ էլ պետք է զիջել:

 

Շ. Ա. - Այո, այդպես է: Ոչինչ չենք անում այնտեղ ապրող մարդկանց օգնելու համար: Հակառակը: Ես մաֆիոզների մասին անտանելի պատմություններ գիտեմ: Նրանք խժռում են գյուղացիներին իրենց հողերի վրա: Մաֆիայի այդ անդամներին պետք է գնդակահարել։ Այդպես այլևս չի կարող շարունակվել։ Ցանկանում եք անդամակցե՞լ մաֆիային։ Գնացեք ձեր մաֆիան ուրիշ երկրներում հիմնեք։ Շատերը ձեզ կընդունեն: Բայց դա ձեր երկրում մի արեք, սեփական ժողովրդի դեմ մի արեք, Աստծո սիրուն:

 

Իսկ սա երեկ ասել է Վաղինակը'

 

«Մեծարգո պարոն Նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում: Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար: Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին առողջություն և նորանոր հաջողություններ»,-ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում, որին մեծ շանսոնյեն հավելել է ձեռագիր մակարգրությամբ երկտող. «Ուրախ տարեդարձ: Ձեզ հետ եմ ողջ սրտով: Մաղթում եմ բազում նոր տարեդարձներ և քաջառողջություն»:

 

Ով ես դու մարդ արարած ? Կողմնորոշվիր !!! դու Շառլն ես թե վաղինակը ?

 

 

Արթուր Սաֆարյան