Ս.թ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում' Տավուշի մարզի
Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Արծրուն Հովհաննիսյան