Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր միաձայն որոշում է կայացվել օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով։ Ուզածդ երկրում՝ ընդդիմությունը սա կօգտագործեր հասարակությանը համախմբելու ու երկրում իշխանափոխություն իրականացնելու համար: Բայց մեր ՙՙՀրաշալի քառյակը՚՚ սպասում է միչև սեպտեմբերի վերջ: Սա շատ նման է ՙՙՏերն ու ծառան՚՚ հայտնի ֆիլմի տիրոջ ու ծառայի հարաբերություններին, երբ նրանք ժամկետ էին պայմանավորվել՝ կոնկրետ բանի շուրջ ու կուլ էին տալիս փոխադարձ մեղադրանքները: Ի վերջո, էդ բազարի արանքում տուժեց ՙՙկկուն՚՚, մեր դեպքում՝ ժողովուրդը:

 

 


Սուրեն Սուրենյանց