Մեր դարավոր բարեկամ եզդիները այսօր կանգնած են մի խնդրի առաջ,որի առաջ ժամանակին կանգնած էինք մենք՝հայերս: նրանք խնդիր ունեն իրենց պատմական հայրենիքում՝Իրաքի տարածքում,կերտել պետություն: Այսօր մի քաղաքագետի կարծիքի հանդիպեցի,որում նշվում է,որ եզդիները պառակտման առջև կանգնած Իրաքում շիաների,սուննիների և քրդերի պես պետք է և կարող են կերտել պետականություն: Հայերը և եզդիները հիմա կանգնած են մի խնդրի առաջ,որում երկուսնել ունեն մեկ պրոբլեմ ւև մեկ լուծում: հայերը ունեն պետություն,իսկ եզդիները՝ոչ: Եթե հայերս ուզում ենք ,որ մեր ունեցած պետության սահմանները և հզորությունը ընդլայնվեն ,իսկ մեր եզդի եղբայրները ուզում են կերտել անկախ պետականություն,ապա երկուսիս պրոբլեմն էլ աշխարհով մեկ սփռված լինելն է.լուծումնել նույնն է,երկուսսել պետք է աշխարհասփյուռ կարգավիճակը թողնենք և զանգվածաբար վերադառնանք մեր պատմական հայրենիք,ապա թե ոչ,մնացածը մեր երազանքների ոլորտում կմնան:
Կից նյութն՝ այստեղ
Տիգրան Մկրտչյան