Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց բարձրացնել հոսանքի գինը, որպեսզի 20 մլրդ դրամ ավել գումար աշխատի ռուսական ընկերությունը, որպեսզի իբրև թե որակյալ ծառայություն մատուցի մեզ: Որպեսզի հասկանաք, թե ինչ է 20 մլրդ դրամը, ապա ասեմ, որ հանրապետության երկրորդ քաղաքի՝ Գյումրու բյուջեն ընդամենը 3.2 մլրդ դրամ է, գյուղերում տրակտորների հսկայական պահանջակը կարելի է բավարարներ ընդամենը 20 մլրդ դրամի մեքենասարքավորումներ գնելով և այդ դեպքում մեր գյուղերը հզոր կլինեն, 20 մլրդ դրամի տասնյակ բազմաբնակարան շենքեր կկառուցվեն զինծառայողների և երիտասարդ ընտանիքների, կամ մանկատների երեխաների համար և այլն: Այս պատմության մեջ ինձ համար ամենասարսափելին այն է, որ հարկատուներիս փողերով պահվող հանձնաժողովն է այս որոշումն ընդունողը և սա այն դեպքում, երբ ռուսական ընկերության բարձրագույն ղեկավարների ամսեկան աշխատավարձները սկսվում են 4-5 մլն դրամից, մինչև 40-50 մլն դրամ, չհաշված խրախուսումները: Լավ վերջապես մեզանից ով է հավատում, որ էլցանցերն աշխատում են վնասով? Կա մարդ, ով հավատում է դրան? Ինչ է նշանակում շահույթով չի աշխատում, դե եթե չի աշխատում ռադդ քաշի մեր երկրից այ էլցանց:

 

 

Զոհրապ Եգանյան