Էրդողան՝ նախագահ կամ Թուրքիայի գործող վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու։ Այսպիսով, Էրդողանը կարող է պատմության մեջ մտնել որպես Թուրքիայի Հանրապետությունում ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը (մինչ այս երկրի նախագահին ընտրում էր խորհրդարանը)։ Էրդողանի գլխավոր մրցակիցն էլ «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն է։ Ներկա իրավիճակում Էրդողանին համարում եմ նախագահի աթոռի պայքարի ընդգված ֆավորիտը։

 

 


Գևորգ Պետրոսյան