Արե Տորգիլսոն Ֆրոդե

 

Իսլանդիայի պատմահայր Արե Տորգիլսոն Ֆրոդեն (1067–1148) իր «Իսլանդացիների մասին գիրքը» աշխատության 8-րդ գլխում հիշատակում է «երեք էրմսքիրի (հայերի)' Պետրոսին, Աբրահամին ու Ստեփանոսին», ովքեր հասել են Իսլանդիա եւ քրիստոնեություն տարածել իր հայրենիքում: Ֆրիտյոֆ Նանսենը, վկայակոչելով այս պատմական աղբյուրը, գտնում էր, որ սա եւս մեկ փայլուն վկայություն է հայերի' եւրոպական մշակույթի վրա ունեցած մեծ ազդեցության:
Ի դեպ, Իսլանդիայի բնակեցումն սկսվել է մոտ 870 թ.-ին։ Գաղութաբնակների մեծ մասը նորվեգացիներ էին, իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ։ X դարում գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ դիրք են գրավել քրմերն ու տոհմական ավագանին (գոդիները), իսկ շուրջ 1000 թվին քրիստոնեությունն ընդունվել է պետական կրոն: