Բարձրակարգ հավաքականը շարքայիններից տարբերվում է հենց նրանով, որ իր խաղը պլանավորում է ամբողջ 90 րոպեների համար:

 


Մինչև երկրորդ խաղակեսի միջնամասը թվում էր՝ Նիգերիայի հավաքականը տիրում է նախաձեռնությանը, խաղադաշտում անհետաքրքիր ֆուտբոլ էր:

 


Սակայն խաղի վերջնամասում ֆրանսիացիները վերագտան իրենց խաղը
Գրոհների տարափ էր տեղում նիգերացիների դարպասին. մի դեպքում նրանց օգնում էր դարպասապահը, մեկ այլ դեպքում՝ դարպասաձողը:

 


Ի վերջո, նիգերացիների դարպասապահի նյարդերը տեղի տվեցին, ու Պոլ Պոգբան գլխի գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:

 


Խաղի վերջին րոպեներին էլ Նիգերիայի դարպասին գրանցվեց ինքնագոլ:

 


Ֆրանսիացիներն անցան հաջորդ փուլ:   

 

 

Սուրեն Սուրենյանց