Սառը մթերքներ օգտագործելիս գլխուղեղի դիմային զարկերակը մեծանում է և այն կարող է գլխացավ առաջացնել: Այս մասին հայտնում են բրիտանացի գիտնականները: Սառը մթերքների կամ պաղպաղակի օգտագործման ժամանակ տեղի է ունենում արյան կտրուկ ներհոսք դեպի գլխուղեղի անոթներ, անոթները լայնանում են, որի պատճառով կարող է ուժեղ գլխացավ առաջանալ: Գիտնականներն անցկացրել են հետազոտություն 13 կամավորների շրջանում:
Նրանք պլաստիկ խողովակի միջոցով սառույցով ջուրը պետք է այնպես խմեին, որ ջուրն անմիջապես ընկներ իրենց վերին քիմքին: Եթե փորձի մասնակիցները զգում էին ցավի աճ կամ նվազում, ապա պետք է անմիջապես տեղեկացնեին: Ցավ զգալու ժամանակ մարդկանց մոտ մեծանում է գլխուղեղի դիմային զարկերակի միջով արյան ներհոսքը, որը գտնվում է աչքերի հետևի կենտրոնական մասում: Դրանից հետո միանում է կոմպենսացնող մեխանիզմը և արյան անոթներում տեղի է ունենում արյան կրճատում: Ըստ կամավորների այդ պահին գլխացավն ավելի մեղմ է դառնում: