Ռուսաստանը Իրաք է ուղարկել Су-25 մակնիշի կործանիչների առաջին խմբաքանակը՝ երկու պետությունների միջև նախապես եղած պայմանավորվածության հիման վրա: Խոսքը 5 կործանիչների մասին է, որոնք, ենթադրվում է, որ հաշված օրերի ընթացքում կներգարվվեն Իրաքի արևմտյան և հյուսիսային որոշ շրջաններ զավթած «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության, ինչպես նաև նրան հարող իրաքյան որոշ շրջանակների զինյալների դեմ: Մինչդեռ, ենթադրելի է նաև, որ կործանիչների ղեկին կնստեն ոչ իրաքցի օդաչուներ, քանի որ նրանց ուսուցման համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի: Հետևաբար, հնարավոր է, որ Բաղդադն օգնության համար դիմի արտասահմանցի պայմանագրայինների ծառայություններին: Այս հանգամանքն, ինչ խոսք, նոր երևույթ չէ իրաքյան զինված ուժերում: Արդեն իսկ հայտնի է, որ այլազգի զինծառայողների հնարավորությունները լայնորեն օգտագործվում են իրաքյան օդուժի կողմից. որպես օրինակ՝ օրերս Թիքրիթ քաղաքում զինյալների կողմից խոցված ռազմական ուղղաթիռի օդաչուն լիբանանցի էր...


Այս ամենը ևս մեկ անգամ հավաստում է ամերիակացիների կողմից մարզեցված իրաքյան բանակում առկա իրական խնդիրների և բացերի մասին, ինչը ևս էականորեն նպաստում է լավ զինված և լուրջ մարտական պատրաստվածություն ունեցող ծայրահեղականների կողմից արձանագրվող հաջողություններին:

 

 

Արմեն Պետրոսյան