ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը բնական գազի, նավթամթերքի և անմշակ բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցությանը: Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում:


Համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում և նախատեսում է Ռուսաստանից այդ ապրանքների անմաքս մատակարարումների կազմակերպում, նախքան Եվրասիական ինտեգրացիոն տարածքին Հայաստանի միանալը:


Ռուսական կողմը, ըստ համաձայնագրի, արտահանման մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով նավթամթերքից ու բնական գազից, ինչպես նաև ալմաստներից: Դրա հետ մեկտեղ արգելվում է Ռուսաստանից առանց մաքսի Հայաստանին մատակարարվող ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: Ինձ այստեղ մի բան է հետաքրքրում. բնական ալմաստը' ադամանդագործության հումքը. ի դեպ կարծեմ, եթե չեմ սխալվում, Աշոտ Սուքիասյանը ադամանդագործ էր ու իր, Նավասարդ Կճոյան արքպիսկոպոսի ու նախկին վարչապետ այժմ արդեն ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի Կիպրոսյան օֆշորային սկանդալով ըստ էության խաթարեց հենց ռուսական հումքով ադամանդագործության ծրագիրը: Ինչ որ հետաքրքիր համընկնում է չէ: Թեև եթե հաշվի առնենք, որ գործը ջրի երես ելավ ուրեմն ավելի հզորի մատն էր խառը:


Սպասենք նոր զարգացումների :

 

 

Նարեկ Գաբրիելյան