Նոր տերմին ու կատեգորիա մեր այսօրվա իրականության համար. "մայդանավախ": Միայն այս տրեմինի միջոցով կարելի է բացատրել կառավարության հապեպ գործողությունները ընդդեմ բողոքողների' լինեն դա Աֆրիկյաննների տան համար, թե' ընդդեմ էլեկտրաէնրգիայի թանկացման: Այլապես դրամներ նետվել են նաև Տիգրան Սարգսյանի կառավարության նախարարների վրա, Երևանի քաղաքապետարանի դիմաց էլ տրանպորտի թանկացման ակցիաների ժամանակ: Ուղղակի հիմա արդեն այլ է. այն ժամանակ Մայդանը դեռ չէր հաղթել ու չկար էլ և հետևաբար Կրեմլից մինչև Բաղրամյան քսանվեց, վախ չկար ժողովրդական մասսաներից. ավելին տիրապետում էր տոտալ արտագաղթի տիգրանսարգսյանական տեսությունը' հանուն հեղափոխական մասսաների Հաաստանի տարածքից ակամա տեղահանման: Բացի այդ, այն ժամանակ մենք դեռ ոհւյս ունեինք եվրոպականացման ու ինչ որ տեղ դա կարելի էր համարվել ժողովրդավարական քայլ: Այսօր արդեն ամեն բան այլ է: Այսօր արդեն տոտալ կերպով բռնել ենք դաշնային սուբյեկտ դառնալու ճանապարհը' անկլավի հանգամանքով, ու էլ ոչ մեկին պետք չի ժողովրդավարությունը. թերևս միայն տեսաբաններին. իսկ ռեալ կյանքում տիրապետողը միահեծան տիրանիան է' հինգերորդ դարի նախաավարայրյան մարզպանական Հայաստանի նման:
Նարեկ Գաբրիելյան