Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը պաշտոնապես հայտարարել է օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու մասին: Մինչդեռ նա հստակություն չի մտցրել իր հետագա քաղաքական ներգրավվածության հարցում և արդեն իսկ թուրքական մամուլում շրջանառվում են երկրի վարչապետի պաշտոնում նրա նշանակման հավանականության վերաբերյալ քննարկումները: Կայացած Գյուլ-Էրդողան հանդիպումից հետո նա «բաց» է թողել իր վարչապետ դառնալու հարցը: ԱԶԿ-ում ինչ-ինչ խնդիրներից խուսափելու նպատակով էլ, չի բացառվում վարչապետի պաշտոնը վստահեն Ա. Գյուլին, քանի որ նա լուրջ աջակցություն ունի ինչպես կուսակցությունում, այնպես էլ՝ երկրի ներսում և դրսում:
Լևոն Հովսեփյան