Ինչպես հայտնել էինք, ռոք երգիչ Մերլին Մենսոնը պետք է համերգ ունենար Մոսկվայում՝ «Park Live» փառատոնի շրջանակներում:
Համերգից առաջ կազմակերպիչները անանուն զանգ էին ստացել, որ դահլիճում բոմբ կա տեղադրված: Ապա նրանք որոշել են ստուգել: Սակայն հետո ոստիկանները հոգևորականների դրդմամբ որոշել են չեղյալ համարել համերգը:
Իսկ հյուրանոցի մոտ հոգևորական սրբերը երգչի անձնակազմի վրա սուրբ ջուր և ձվեր են նետել:
Մենսոնն արդեն հեռացել է Ռուսաստանից, իսկ նրա ռուս երկրպագուները հիասթափության մեջ են և պատրաստվում են բողոքել Մենսոնի հակառակորդների դեմ:
Մենսոնի ռուս երկրպագուներից մեկը թողել է այսպիսի գրություն. «Ներիր մեզ....Սիրում եմ և քեզ, և իմ երկիրը: Բայց կարծում եմ՝ քեզ ավելի շատ, որովհետև ի տարբերություն իմ երկրի, դու ինձ երբեք վատություն չես արել»: [R]