Ես շատ եմ ցանկանում,որ հիմա Թուրքիան ընդունի ցեղասպանությունը,բայց չեմ ուզում; Մենք հիմա դրան պատրաստ չենք հոգեբանորեն.մնացյալը թողնենք,անդրադառնանք հոգեբանական խնդրին: Ցեղասպանությունից հետո մենք ունեցանք սփյուռք,որը արդեն 100 տարի է պայքարում է ցեղասպանության փաստը թուրքերին ընդունել տալու համար: Մեր ազգային,քաղաքական ,հասարակական և կրոնական կառույցները սփյուռքում հայապահպանության սուրբ գործը իրականացնում են ցեղասպանության ճանաչման համար պայքարի շուրջ: Ենթագիտակցորեն սփյուռքը ինքնապահպանման բնազդն է կիրառում,որպես վրեժ,որպես ցեղասպանությունը ժխտողներին հակառակվելու զենք: Կարելի է ասել,որ սփյուռքում հայապահպանության խթանը և մեխը դա ցեղասպանության ճանաչման համար պայքարն է: Վախենամ,երբ ճանաչեն ցեղասպանությունը մեր սփյուռքում մարդկանց զգոնությունը թուլանա և հարյուր տարի անց սփյուռքը ձուլվի: Պետք է ցեղասպանությունը ճանաչել տալուց զատ նոր ազգային նպատակը քարոզվի համայն աշխարհի հայությանը,հատկապես՝սփյուռքահայությանը: Դա պետք է քարոզեն բոլոր կուսակցությունները՝անկախ իրենց տնտեսական զարգացման մոդելից,բոլոր ազգային հասարակական կազմակերպությունները,բոլոր եկեղեցիները սփյուռքում գործող թեմերի միջոցով.լինի Հայ Առաքելական,Հայ Ավետարանչակա թե՝Հայ Կաթոլիկ,մի խոսքով ողջ ազգային քարոզչական ռեսուրսը: Երբ ազգի նպատակը չի լինի միայն ցեղասպանությունը ճանաչել տալը,այլ ՝ ճանաչելուց հետո մեր ազգովի հայրենիքում հավաքվելը և Մեծ Հայաստանի վերականգնելը,այդժամ նար սրտիցս բացի ուղեղս էլ կուզենա,որ անհապաղ ցեղասպանությունը ճանաչվի:

 

 


Տիգրան Մկրտչյան