Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնապես հաստատել է, որ չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններին:


Այսպիսով ավարտվեց ինտրիգն, որն առաջացել էր Թուրքիայի գործող նախագահի ու վարչապետի կողմնակիցների միջև, թե երկու առաջնորդներից ո՞վ պետք է առաջադրվի նախագահական առաջիկա ընտրություններում:


Հատկանշական է, որ թուրքական գործընթացները շատ նման են ռուսականին:


Իրենց ավտորիտար հակումներով շատ նման են Պուտինն ու Էրդողանը, Ռուսաստանի նախագահական ընտրություներից առաջ էլ՝ ակտիվորեն քննարկվում էր Պուտին-Մեդվեդև երկընտրանքի հարցը:

 

 

Սուրեն Սուրենյանց