1. Սկսեք անհանգստանալ սեփական առողջության համար հենց այս պահից սկսած,առողջությունն սկսում է վատթարանալ ավելի արագ, քան պատկերացնում են շատերը:

 

 

2. Մ՛ի շփվեք այն մարդկանց հետ, ովքեր վատ են վերաբերում ձեզ, սովորե՛ք «ոչ» ասել այն մարդկանց, այն գործողություններին, պարտավորվածություններին, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս ձեզ:

 

 

3. Լա՛վ վերաբերեք այն մարդկանց, որոնց հանդեպ անտարբեր չեք: Դժբախտություններն անխուսափելի են, ուստի եղեք այն մարդկանց կողքին, որոնց հետ հնարավոր կլինի հույսեր կապել այդպիսի իրավիճակներում:

 

 

4. Կյանքում ամեն ինչի չեք կարող հասնել: Կենտրոնացեք այն բանի վրա, ինչը ձեզ մոտ շատ լավ է ստացվում: Կյանքում ամեն ինչ տրվում է փոխզիջումների արդյունքում:

 

 

5. Մ՛ի վախեցեք ռիսկի գնալ, դեռ ամեն ինչ կարելի է փոխել:

 

 

6. Պետք է շարունակեք աճել և զարգանալ: Շատերն են դադարում ինքնակրթությամբ զբաղվել որոշակի տարիքից հետո, քանի որ այլևս ժամանակ չեն գտնում դրա համար, սակայն առաջ շարժվելու համար դա շատ կարևոր նախապայման է:

 

 

7. Ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե ինչ կլինի իր հետ 5 տարի անց: Մի՛ կենտրոնացեք կյանքը պլանավորելու վրա:

 

 

8. Սկսեք խնայողություններ անել այս պահից սկսած, սեփական «կայունացման հիմնադրամը» ստեղծեք, որպեսզի արժանավայել ծերություն ապահովեք:

 

 

9. Շատ ժամանակ տրամադրեք հարազատներին, նրանք արժանի են դրան: Ծերանալով՝ դուք ի վերջո ստանում եք այն վերաբերմունքը, որը բաժանել եք:

 

 

10. Բարի՛ եղեք ինքներդ ձեր նկատմամբ և հարգե՛ք ձեր անձը, մի փոքր եսասիրություն կիրառեք և ամեն օր որևէ լավ բան արեք սեփական անձի համար:

 

 

Մարի Էլիզա