Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հրաման է տվել, որի համաձայն, ադրբեջանական զինված ուժերը պետք է հայկական կողմից արձակվող յուրաքանչյուր կրակոցին պատասխանեն 10 կրակոցով և ոչնչացնել թշնամու դիրքերը, որոնցից արձակվում է կրակը: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 


Հարկ է նշել, որ հայտարարվում է նաև, թե վերջին ժամանակում հայկական կողմը անընդհատ խախտում է զինադադարի ռեժիմը.կրակ է բացվում ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների ուղղությամբ:

 

 

Արթուր Սաֆարյան