Երբ Քեսաբի օկուպացիան սկսվեց, ամբողջ ՖԲ ողողված էր «save qesab» նկարներով, հայրենասիրական կոչերով ու հայտարարություններով: Ինչքան կորած քաղաքական, հասարակական ու մշակույթի գործիչ կար լույսը բացվում էր save qesab էր գոռում, քնելուց էլի՝ «save qesab» : Արդեն մի քանի օր է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը պատերազմական վիճակում են:

 

Այդ գյուղերի երեխաները, կանայք եւ տարեցները աղոթքներով են գիշերները լուսացնում, բայց FB-ում չեմ հանդիպում «save Chinari», «save Movses», կամ այլ գրառումներ: Մի տեսակ լուռ են նաեւ «ծակ» հայրենասերներությամբ աչքի ընկնող քաղաքական, հասարակական, կամ մշակույթի գործիչները: Դե իսկ պետական կառույցների (բացառություն է երեւի միայն ՊՆ ) լռության մասին ավելորդ է խոսել, էնտեղ ոնցոր մեռելոցի օրեր լինեն: Քեսաբի օկուպացիայի օրերին էդ նույն պետական օղակների ներկայացուցիչներն ու «ծակ» հայրենասերները հռետորական հարց էին տալիս՝ մի թե պատկերացնում եք Քեսաբը, կամ Հալեպը առանց հայերի:

 

Անձամբ ես շատ լավ էլ պատկերացնում եմ էդ քաղաքաներն առանց հայերի, որովհետեւ դրանք մերը չեմ համարում, իսկ ահա Հայաստանի սահմանամերձ համայքները առանց հայերի չեմ պատկերացնում, իսկ պատկերացնելուց էլ ուղղակի սարսափում եմ: Եւ ընդհնարպես, Քեսաբով անհանգստացած քաղաքական եւ հասարակական գործիչները, աձրակուրդն անցկացնեն կրակահերթի տակ գնտվող սահմանամերձ գյուղերում:

 

Մկրտիչ Իսրայելյան