Մեր մարմինն ու օրգանիզմը հաճախ մեզ ուղարկում են ազդակներ, որոնք հուշում են, որ մենք ունենք թաքնված առողջական խնդիրներ: Երբեմն դրանք կարող են ունենալ այլընտրանքային բուժման ձև: Ձեզ ենք ներկայացնում, թե որոնք են այդ ազդակները և երբ է պետք դիմել մասնագետի օգնությանը:
1.Գլխապտույտ նստած տեղից կտրուկ վեր կենալու ժամանակ
Այսպիսի դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով: Դա առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը հանդիպում է հիմնականում արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց շրջանում:
Ինչ է պետք անել- Շատ հեղուկ խմեք և փորձեք դանդաղ բարձրանալ:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե գլխապտույտը շարունակվում է և դուք մշտապես թուլություն եք զգում:
2.Թևատակին հայտնվում է փոքրիկ ուռուցք
Երբեմն դա կարող է առաջանալ ֆիլլիկուլինի կամ ավշային հանգույցի բորբոքումից, օրինակ ինֆեկցիայից:
Ինչ է պետք անել- Տաք կոմպրես դնել, տաք պահել մի քանի օր և հետևել վիճակին: Մեկ շաբաթվա ընթացքում այն պետք է անցնի:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե ուռուցքը արդեն երկար ժամանակ գոյություն ունի, և այն սկսում է ձեզ անհանգստացնել, դառնում է կարմիր կամ ցավում է:
3. Ջղաձգումներ երեկոյան ժամերին
Էլեկտրոլիտների անհավասարակշռությունը (կալիում, մագնեզիում, կալցիում) կամ թեթև ջրազրկումը կարող են գիշերվա ընթացքում ջղաձգումներ առաջացնել :
Ինչ է պետք անել- Պետք է փորձել վեր կենալ և քայլել, ապա մերսել մկանները:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե ջղաձգումները տեղի են ունենում և ցերեկը և գիշերը: Եթե նույնիսկ քայլելիս են նկատվում, ապա ձեզ մոտ ամենայն հավանականությանբ, արյան մակարդման խանգարում է կամ նյարդերի հետ կապված խնդիր:
4. Երբ աչքերի առաջ բծեր են հայտնվում
Սպիտակ կետերը, որոնք հայտնվում են տեսադաշտում, ամենայն հավանականությամբ մանրաթելերի մանր կտորներ են, որոնք պոկվել են և մնացել ապակենման մարմնում: Ապակենաման մարմինը դա գելի նման հեղուկ է, որով լցված են մեր աչքերի խցերը:
Ինչ է պետք անել- Ձեր աչքերը կարող են դրանք, այսպես ասած, կուլ տալ կամ դուք կդադարեք դրանց նկատել:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե կետերը դառնում են սև, դա կարող է ցանցաթաղանթի խնդրի ազդակ հանդիսանալ:
5. Խշշոց ականջներում
Ականջներում հաճախակի աղմուկը, դժժոցը կամ որևէ անհասկանալի ձայները, կարող են լինել լսողության մասնավոր կորստի ախտանիշ: Չի կարելի բացառել նաև հակաբիոտիկների կամ պարզապես դեղերի ազդեցությունը: Նման ռեակցիա կարող են առաջացնել նաև ալլերգիան կամ ականջակեղտի կուտակումը:
Ինչ է պետք անել- Ախտանիշը բուժելու ոչ մի որոշակի բուժում կամ դեղամիջոց չկա: Հարկավպոր է բուժել հենց խնդիրը: Եթե ականջներում հնչող ձայնը պայմանավորված չէ լսողության կորստով, ապա հարկավոր է վերանայել օրակարգը, օգտագործվող դեղերը և քչացնել ձեր կյանքի սթրեսները:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Երբ խշշում է միայն մեկ ականջը կամ գլխապտույտ է սկսվում, ի հայտ են գալիս հավասարակշռության և դիմային մկանների թուլացման խնդիրներ: