Գարնանը հիվանդությունները գլուխ են բարձրացնում, իսկ խրոնիկ հիվանդների մոտ լինում է հիվանդության սրացում: Հենց այդ պատճառոբ այժմ ճիշտ ժամանակն է մտածել իմունիտետի բարձրացման մասին: Իմունիտետը օրգանիզմի պաշտպանությունն է արտաքին կամ ներքին նյութերի ՝ անտիգենների նկատմամաբ : Արտաքինները դրանք բակտերիաններն են , սնկերը , վիրուսները, ներքինները ՝ բջիջները , որոնք փոփոխվել են վիրուսների կամ այլ ազդակների ազդեցության հետևանքով: Իմունիտետը հիմնականում անկում է ապրում սթրեսների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ:
Համակարգի վրա բացասաբար են ազդում նաև վատ էկոլոգիան , գերտաքացումը , գերսառեցումը , ոչ առողջ սնունդը , ծխելը , ալկոհոլը , աղտոտված օդով տեղատարածքները , անկայուն քունը : Հաճախ իմունիտետը անկում է ապրում հետվիրահատական շրջանում քանզի դա նույնպես սթրես է օրգանիզմ համար: Իմունային համակարգի անկման նշաններն են ՝ Խրոնիկ հոգնածություն Անընդհատ քնելու ցանկություն կամ հակառակը անքնություն Գլխացավեր Հոդային և մկանային ցավեր Լարվածություն Վատ իմունային համակարգը բացասաբար է ազդում նաև արտաքինի վրա՝ մաշկի գույնը դառնում է անառողջ, սկսվում է մազաթափություն , ատամների և եղունգների էմալի վատացում:
Կարող են առաջանալ խնդիրներ նյարդային համակարգի հետ, որոնք կուղեկցվեն տրամադրության տատանումներով, երբեմն քորով: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել գարնան և աշնան ամիսներին և փորձել ամրապնդել այն: Բժիշկ-նյարդաբան Արմինե Գալոյանի խոսքով, ամենօրյա ճաշացանկը պետք է լինի բազմազան ու հարուստ վիտամիններով : Պարտադիր պետք է օգտագործել բանջարեղեններ և մրգեր : Հետևել թե որ սնունդը ինչ վիտամին է պարունակում և փորձել այնպես անել որ թեկուզ մասնակի, բայց ստանաք բոլոր խմբերի վիտամիններից : Կան նաև վիտամինային հաբեր և ներարկումներ իմունիտետի բարձրացման համար, բայց ցանկալի է նախևառաջ խորհրդակցել բժշկի հետ