Կոլումբիայի հավաքականը շարունակում է իր հաղթարշավը ֆուտբոլի աշխարհի աառաջնությունում:
1/8 եզրափակիչի Կոլումբիա-Ուրուգվայ խաղում՝ կոլումբացիների տարածքային առավելությունը ակնհայտ է, ավելի դիպուկ ու նպատակային են նրանց հարվածները:

 


Ոմանք կարող են ասել, որ Ուրուգվայի հավաքականին խանգարում է Սուարեսի բացակայությունը:
Չեմ վիճում, բայց պնդում եմ, որ անգամ նրա ներկայությունը, մեծ հաշվով, չէր փոխի խաղի ընթացքը:
Մի խոսքով՝ առաջին կեսում Խամես Ռոդրիգեսի խփած միակ գոլը տրամաբանական է ու արտացոլում է ուժերի իրական հարաբերակցությունը: Ի դեպ, Ռոդրիգեսն իր գոլորի թիվը հասցրեց չորսի՝ հավասարվելով առաջնության ռմբարկուներին:

 


Ի դեպ, Կոլումբիայի հավաքականը, դատելով խմբային խաղերի վիճակագրությունից, ավելի արդյունավետ է գործում երկրորդ կեսում:

 


Ուրուգվայցիներն այս առաջնության երկրորդ կեսերում ավելի շատ գնդակ են բաց թողել, քան՝ մրցակցի դարպասը խփել:

 

 

Սուրեն Սուրենյանց