Մարդկանց մեծամասնությունը վստահեցնում է, որ ցանկանում է հաջողակ լինել։ Սակայն ոչ բոլորն են պատրաստ գործել այդ ցանկությանը համապատասխան։ Հնարավորությունները երբեմն հայտնվում են ինքնաբերաբար, սակայն անուշադրության և դանդաղաշարժության հետևանքով մարդը կարող է չնկատել դրանք, կամ սկսելով գործը՝ թողնել այն կես ճանապարհին՝ կորցնելով համբերությունը:

 

Իրականում հաջողակ մարդիկ հույսը չեն դնում շանսի վրա։ Նրանք կարգապահ են և կենտրոնացած։ Նրանք անընդհատ փնտրում են նոր միջոցներ ավելիին հասնելու համար, ընդ որում՝ որքան հնարավոր է արագ։ Inc.com պորտալն առաջարկում է 8 կանոն, որոնք պետք է օգնեն ձեզ դառնալ ավելի նպատակասլաց և կազմակերպված, իսկ դա նշանակում է՝ էլ ավելի հաջողակ։

 

1. Նյութական բարիքներին հանգիստ վերաբերվեք

 

Անկասկած, լավ է ունենալ թանկարժեք մեքենա և շքեղ տուն, սակայն շատերն իրենց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում են միայն հետևանքների վրա, այլ ոչ կայուն հաջողություն ստեղծելու աշխատանքի։ Որոշե´ք ձեզ համար անհրաժեշտ նյութական նվազագույն բաժինը, որից հետո դուք կարող եք վայելել աշխատանքի պտուղներն առանց ավելորդ սթրեսի։

 

2. Կուտակե´ք գիտելիքներ

 

Հաջողությունն այցելում է նրան, ով բաց է և անընդհատ ցանկանում է սովորել։ Որքան բարձրանում եք դուք ձեր սոցիալական կարգավիճակում, այնքան ավելի դժվարանում է համակարգը և ձեր առջև բացվող հնարավորությունները։ Կուտակեք ամբողջ տեղեկությունը, և եթե որևէ բան չգիտեք, գտեք այնպիսի մարդկանց, ովքեր կարող են կիսվել անհրաժեշտ տեղեկություններով։

 

3. Համակարգե´ք մյուսների սպասելիքները

 

Հաջողակ մարդը գրավում է մարդկանց, այդ պատճառով էլ նա պետք է ուշադիր համակարգի այն ժամանակը, որը հատկացնում է մյուսներին։ Դա հեշտ չէ, քանի որ կարող է հեշտությամբ վիրավորել շրջապատի մարդկանց։ Որոշե´ք ձեզ համար առավել կարևոր մարդկանց շրջապատը և որքանով է ձեզ համար անհրաժեշտ շփումը նրանց հետ։ Դրանից հետո համոզվեք, որ մարդիկ հասկանում են ձեր ժամանակային սահմանափակումները։

 

4. Զգացմունքային ինքնավերլուծության դիմեք

 

Կյանքում հաջողության հասած ոչ բոլոր մարդիկ ունեն հանգիստ և բարյացակամ բնավորություն։ Ավելին, նրանցից շատերը կարող են լինել նույնիսկ դաժան և քմահաճ։ Սակայն նրանց մեծամասնությունը գիտեն իրենց թերությունների մասին։ Նրանք հասկանում են, թե ինչպես է պետք վարվել սեփական հույզերի հետ՝ նպատակին հասնելու համար, և անում են հնարավորը, որպեսզի զգացմունքները չշեղեն։ Գործարկեք զգացմունքային ինքնավերլուծություն և սովորեք, որպեսզի ձեր զգացմունքները ոչ թե խանգարեն, այլ օգնեն ձեզ։

 

5. Հետևե´ք ֆիզիկական առողջությանը

 

Յուրաքանչյուրն ունի կատարյալ մարմնի մասին իր սեփական պատկերացումները։ Երջանկության համար բոլորովին էլ պարտադիր չէ ունենալ մոդելային կամ պրոֆեսիոնալ մարզիկի կազմվածք։ Սակայն լավ ֆիզիկական առողջությունը կարևոր է, և այն պետք է օգնի ձեզ նպատակին հասնելու համար։ Որոշեք ձեզ համար, թե ինչպիսի մարմին եք ցանկանում ունենալ և փորձեք հասնել դրան։

 

6. Որոշե´ք հոգևորը

 

Կան շատ հաջողակ մարդիկ (օրինակ՝ Ռիչարդ Բրենսոնը և Ուորեն Բաֆեթը), ովքեր կրոնը կարևոր բան չեն համարում։ Սակայն նրանք կյանքում հոգևորի դերի մասին հստակ պատկերացում ունեն։ Փորձեք որոշել ձեր սեփական փիլիսոփայությունը և հավատարիմ մնալ այդ կանոններին։

 

7. Հետևե´ք վարքագծի կանոններին

 

Իսկապես հաջողակ մարդիկ ապրում են հստակ կանոններով, որոնք չպետք է պարտադրված լինեն որևէ մեկի կողմից, այլ միայն ձեր կողմից, սակայն խիստ հետևողականությունը կարևոր է իշխանությունը և կայունությունը պահպանելու համար։ Աշխարհի կառուցվածքի մասին անհատական պատկերացումը ողջ կենսագործունեության հիմքն է։ Որոշեք վարքագծի ձեր կանոնները և հայտարարեք այդ մասին շրջապատի մարդկանց։

 

8. Ռացիոնալ օգտագործեք ձեր ժամանակը

 

Գերակայությունները որոշելու կարողությունը շատ կարևոր է հաջողության ճանապարհին։ Դուք չեք կարող հասնել բարձունքի, եթե անօգուտ վատնում եք ժամանակը։ Աշխատանքի հմուտ համակարգումը մեծ գործերի հիմքն է։ Ծախսեք ժամանակն այն աշխատանքի վրա, որը ձեզ դուր է գալիս և որը ձեզ ոգևորում է, և շատ շուտով դուք կտեսնեք արդյունքը։