Դրական բակտերիաները ավելի լավ են հաղթահարում մաշկի հիվանդությունները, քան դեղահաբերը: Այս մասին հայտնում են մասնագետները: Մաշկի ցանը, վարդագույն պզուկները, էկզեման եւ այլ մաշկային հիվանդություններ, օրինակ կարելի է մեղմացնել' խմելով կամ հենց մաշկի վրա օգտագործելով դրական բակտերիաները:
Մասնագետի խոսքով, այդ բակտերիաներն ստեղծում են պաշտպանիչ շերտ, որը թեթեւացնում է բորբոքումը եւ պաշտպանում մաշկը վնասակար գործոններից: Շատերը նախընտրում են յոգուրտ քսել դեմքին, որն օգնում է բարելավել դեմքի մաշկը, իսկ մաշկաբանները պնդում են, որ ավելի լավ արդյունքի հասնելու համար պետք է այդ ամենը համատեղել հասարակ թերապիայի հետ:
Բակտերիաների հատկությունները հայտնի է հատկապես կոսմետիկա արտադրող ընկերություններին: Այժմ մի քանի ընկերություններ համապատասխան փորձարկումներ են իրականացնում: