Ուղիղ 100 տարի առաջ սպանվեց Ավստո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը: Այս իրադարձությունը պատճառ դարձավ, որ մեկ ամիս հետո սկսվի առաջին աշխարհամարտը:
Այսօր փոխվել են՝ թե պատերազմի սանձազերծման մոտիվները, թե դրանց ձևն ու բովանդակությունը:
Այսօր էլ աշխարհում կան բազմաթիվ ՙՙթեժ կետեր՚՚՝ Իրաք, Սիրիա, Ուկրաինա..
Այս բոլոր կոնֆլիկներն ունեն ներքին, ռեգիոնալ պատճառներ, բայց նաև՝ երկրների, կազմակերպությունների մի շարք, որ միջնորդի, խաղարարարի կամ ներքին կողմերից մեկին սատարողի դերում են:
Այդ ՙՙխաղարարարները՚՚, ՙՙմիջնորդները՚՚, ՙՙսատարողները՚՚ բոլոր կոնֆլիկտներում գրեթե նույնն են՝ աշխարհի հզորները:
Նրանց հաջողվում է լոկալացնել կոնֆլիկտները. ՙՙպատերազմ՚՚ բառի փոխարեն գործածել ՙՙսառը պատերազմ՚՚ տերմինը, յուրաքանչյուրը մյուսի զոհին անվանում է ՙՙահաբեկիչ՚՚, իր կռիվը՝ՙՙհակաահաբեկչական՚՚:
Բառախաղից բովանդակությունը չի փոխվում:
Հիմա էլ է պատերազմ՝ ժամանակակից ձերով. քաղաքակրթական, ինֆորմացիոն, էներգետիկ՝ ուղեկցվող զոհերով: Գլոբալիզացվող աշխարհի կանոններով:
Հին աշխարհն՝ իր կանոններով գոյություն չունի, աշխարհի հզորները երկնում են նորը:
Երկունքը ցավտո է, ուղեկցվում է զոհերով՝ մարդկային կորուստներով...
... Մեռնում են սովորական մարդիկ, որոնցից ոչ ոք չունի Ֆրանց Ֆերդինանդի հեղինակությունն ու կարգավիճակը, որպեսզի ազդարարվի Երրորդ աշխարհամարտի մեկնարկը...
Սուրեն Սուրենյանց