Բազմաթիվ հակասական կարծիքներ կան նախորդ դարի ամենաականավոր դիկտատորներից մեկ'Իոսիֆ Ստալինի հայկական ծագման մասին:Մասնավորապես Ալ. Լապշինը «Ճակատագրական բախում» (Մոսկվա, 1997թ.) գրքում նշում է,որ Ստալինի մայրը Կետոն (Կեկան) վրացացած հայուհի է:Բայց եկեք հիշենք նաև մեկ այլ կարևոր փաստ.Այժմ Վրաստանում գտնվող Գորի քաղաքը,որտեղից սերում է Ստալինը,հիմնադրվել է դեռևս XII դ. վրաց Դավիթ Շինարար թագավորի կողմից'այդ ժամանակ հաստատված հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ժամանակ,որը նախատեսված էր Հայաստանից Վրաստան արտագաղթած հայերի համար:Ուստի նաև հնարավոր է,որ Ստալինը սերում է դեռևս այդ ժամանակ Հայաստանից Վրաստան արտագաղթած ու Գորիում հաստատված հայից:


Հ.Գ. Եթե իսկապես Ի.Ստալինը մայրական կողմից հայ է,ապա մեր մոտ կրկին հասարակական ակտիվություն ու աղմուկ բարձրացնելու ու հասարակության ուշադրությունը շեղելու համար'ինչպես հիմա Միկոյանի արձանի տեղադրման հարցի շուրջ է,կարելի է որոշում ընդունել Ստալինի արձանը Երևանում տեղադրելու համար:Վերջի վերջո մեր ազգի ամենանշանավոր դեմքերից մեկն է,ողջ ԽՍՀՄ-ի այդ ժամանակվա տիրակալը,աշխարհի մասշտաբով մեծ գործիչ,ոնց որ Միկոյանին են մեծարում:Ու այդ դեպքում էլի ու ավելի մեծ աղմուկ կբարձրանա.վերջի վերջո Ստալինն ու Միկոյանը միասին են իրականացրել բազմաթիվ հայերի գնդակահարության ծրագիրը ռեպրեսիաների ժամանակ :Ճ :Ճ :Ճ :

 

 

Հայկ Սահակյան