Սովորական ասպիրինը, որը հասանելի է ցանկացած մարդու համար, ոչ միայն մարդկանց փրկում է սրտայինի հիվանդություններից, հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղից, այլ նաև կանանց պաշտպանում է վտանգավոր մելանոմա հիվանդության զարգացման հավանականությունից։ Մասնագետներն ուսումնասիրել են սպիտակ մաշկ ունեցող 60 հազար կանանց վիճակագրական տվյալները։
Ուսումնասիրությունը տևել է 12 տարի, որի ընթացքում ճշտել են մելանոմայի առաջացման մասին տեղեկությունները և պարզել, որ շաբաթվա ընթացքում գոնե երկու անգամ բարձր չափաբաժնով ասպիրին խմելու դեպքում 21%-ով փոքրանում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Կանոնավոր ասպիրին խմող ավելի քան 15 հազար կանանցից մելանոմայով հիվանդացել են 115 –ը:
Մասնագետների խոսքով, ասպիրինը կանգնեցնում է մաշկի բորբոքային պրոցեսը՝ չարորակ ուռուցքին թույլ չտալով մեծանալ: Իսկ թե ինչ է տեղի ունենում ասպիրին օգտագործելիս, բժիշկները դեռ պետք է պարզեն։ Մինչ այդ, մելանոմայից հարկավոր է պաշտպանվել՝ մաշկը պաշտպանելով սխալ արևայրուքից:
Մելանոման մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է։