Վերջապես, մենք կարող ենք արդեն շնորհավորել Վրաստանին Եվրոպայի պաշտոնական մասը կազմելու համար: Այսօր արդեն ավարտվեց Բրյուսելում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Սա կարծում եմ պատմական իրադարձություն է ոչ միայն Վրաստանի ժաղովրդի համար, այլ նաև ամբողջ տարածաշրջանի: Այժմ արդեն Վրաստանը ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը դարձրեց "պատմական ներկա":

 

Սրանով Վրաստանի տնտեսությունը լիակատար ինտեգրվում է ԵՄ-ի շուկայում։ Առանց վիզայի ռեժիմը այլևս այս հանրությունների համար կդառնա շոշափելի իրողություն՝ հանրություններին ավելի մերձեցնելով միմյանց:
Փաստորեն ստացվեց այնպես, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո չփոխվեց նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից որդեգրած արտաքին քաղաքականության վեկտորը: Վարդերի հեղափոխությունից ի վեր նախկին նախագահի ղեկավարած քաղաքական կազմակերպությունը՝ "միասնական ազգային շարժումը" որդեգրել էր հենց այս իրողությունը: Եվ այժմեան իշխող "Վրացական երազանք" քաղաքական դաշինքն էլ հավատարիմ մնալով նախկին իշխանության արտաքին քաղաքականությանը վավերացրեց այն:

 


Այսպիսով, ստացվում է, որ Վրաստանում խորհրդարանական քաղաքական իշխանության և քաղաքական ընդիմության արտաքին քաղաքական ուղղվածությունը ունի նույն ուղղագիծը: Երևի թե սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պատմականորեն, երբ ուսումնասիրում ես այս ժողովրդի պատմությունը, երբեմն-երբեմն վառ երևում է հյուսիսի հետ մերթընդմերթ տարաձայնությունները: Այնուամենայնիվ, տարածաշրջանի կայունության համար պետք է հուսալ, որ սա որևէ կերպ ավելի բացասական չի անդրադառնա Ռուսաստանի դաշնության հետ հարաբերություններում, քանի որ չնայած Վրաստանը հաստատեց իր արտաքին քաղաքական տեսլականը, այսօր համեմատած նախկինի հետ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները հարաբերականորեն կայուն լարված են, քան պարզապես խիստ լարված:

 

 

Սա կարող է ուղղակի ազդեցություն ունենալ նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա: Ուստի, Հայաստանը և Վրաստանը պետք է առաջնորդվեն երկու երկրների միջև դարավոր բարեկամական-եղբայրական քաղաքականությամբ և անկախ նրանց՝ տարբեր կառույցների անդամակցությունից, պետք է ապրեն համատեղ: Այստեղ հարկ եմ համարում մեջբերել հայտնի մտածողներից մեկի՝ Պլատոնի բնորոշումը. "Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստ է և չկա մի այնպիսի քաղաքականություն, որը ճկուն չլինի, պարզապես այն պետք է հարմարացնել՝ համատեղ ապրելու":

 


Հ.Գ. շնորհավոր Վրաստան !, გილოცავ,საქართველო ! Congratulations to Georgia!

 

 

Աշոտ Ծորմուտյան