Հայաստանում պլաստիկ վիրահատությունները հիմնականում կատարվում են էսթետիկ նպատակներով: Ամենատարածված վիրահատություններն են՝ քթի օպերացիան, կրծքագեղձի չափսի փոփոխությունը կամ ձգումը, այնուհետև հղիությունից հետո փորի արտաքին պատի դեֆորմացիաների ուղղումը: Հայաստանում մոտավոր հաշվարկներով ամեն տարի կատարվում է մոտ 10 հազար պլաստիկ վիրահատություն: Դրանց մեծ մասը բաժին է ընկնում քթի վիրահատությանը: Վերջին տարիներին մեծ տարածում է գտել նաև կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը:
Ինչ արժեն պլաստիկ վիրահատությունները
Պլաստիկ վիրահատությունները Հայաստանում համեմատած այլ երկրների հետ, ինչպես օրինակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և եվրոպական երկրները, ավելի էժան են: Գների միջև տատանումները կապված են տվյալ կլինիկայի, բուժհաստատության հեղինակությունից, ինչպես նաև կատարվող վիրահատության որակից:
Ըստ այդմ՝
Քթի վիրահատություն կարելի է իրականացնել 300-600 հազար դրամով
Կրծքագեղձի չափերի փոփոխությունը կամ կրծքի ձգումները տատանվում են 450- 700 հազար դրամի սահմաններում: Միջինում կրծքի մեկ իմպլանտը արժե 400 հազար դրամ՝ չհաշված վիրահատական, ետվիրահատական խնամքի ծախսերը:
Կուսաթաղանթի վերականգնումը ամենամատչելին: Այն միջինում տատանվում է՝ 20-30 հազար դրամի սահմաններում:
Հայաստանում պլաստիկ վիրահատության հիմնականում դիմում են կանայք, տղամարդկանց դեպքում պլաստիկ վիրահատությունների գրեթե 100 տոկոսը բաժին է ընկնում քթի վիրահատությանը: