Ռուսաստանն ավտորիտար երկիր է. այնտեղ ընդունված չէ, որ որևէ պաշտոնյա հակադրվի ցարին:
Նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, սակայն, հակադրվում է:
Վլադիմիր Պուտինը ճանաչել է Պետրո Պորոշենկոյի նախագահությունն ու օր ու մեջ նրա հետ հեռախոսազրույցներ է ունենում:

 


Գլազևը հակադրվում է այս տեսակետին՝ Պորոշենկոյին անվանելով ապօրինի նախագահ ու նացիոնալիստ:
Ռուսական ցարին հակադրվողը կհեռացվեր արքունիքից, գուցե նաև կախաղան բարձրացվեր:
Առայժմ նման բան տեղի չի ունեցել:

 


Ենթադրում եմ, որ Գլազևի անվան տակ թաքնված է հենց Պուտինն, ով երբեմն-երբեմն այս կեղծանունով հագուրդ է տալիս իր կայսերապաշտական ու չեկիստական հակումներին:

 

Սուրեն Սուրենյանց