Նշենք, որ աճուրդի հայտարարման առաջին իսկ օրից ընկերությունը հայտարարում էր դրա անօրինական լինելու մասին, սակայն այն չէր դադարեցվում։ Հայտարարվել էր եւ վաղը տեղի էր ունենալու երրորդ աճուրդը։ Ընդ որում, չկայացած յուրաքանչյուր աճուրդից հետո Համալիրի գինը նվազում էր 10%-ով։ Իսկ առաջին աճուրդում այն գնահատվել էր ավելի քան 19 մլն դրամ։
Ի դեպ, ՀՀ նախագահը, ի թիվս այլ նշանակումների, զբաղեցրած դիվանագիտական պաշտոններից այսօր ազատել է ոչ միայն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին, այլեւ Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանին: Վերջինս ԲԱՄՕ շինարարական ընկերության սեփականատերն է։ Մուրադյան եղբայրները հիմնական սեփականատերն են նաեւ Երեւանի Մարզահամերգային համալիրի:
Նարեկ Գաբրիելյան