Պուտինն ու պուտինամոլ հանրությունը Ղրիմի բռնակցումից հետո 7-րդ երկնքում են, ամեն օր <ՄԵԾ ՊՈՒՏԻՆԻ> հաղթարշավի եւ արեւմուտքի պարտության մասին լեգենդենր են պատմում: Հիմա, եթե սառը դատենք, ապա կտեսնենք , որ Պուտինը Ռուսաստանի վերջնական կործանման գլխավոր մեղավորն է լինելու: ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության սահմանները Ռուսաստանին այդքան մոտ չեն եղել որքան Պուտինի օրոք: Եթե առաջ ԱՄՆ-ը հակաօդային պաշտպնական համակարգերը ցանկանում էր տեղակայել Լեհաստանում, ապա այսօր արդեն բոլոր հնարավորություններն ունի դրանք Մոսկվային ավելի մոտ՝ Վրաստանում, կամ Ուկրաինայում տեղակայելու համար: Եթե նախկինում ամերիկյան ռազմանավերի համար Սեւ ծովը երազանքի ծով էր, ապա ջրային այդ տարածքը շուտով լիովին բաց կլինի է ԱՄՆ ռազմանավերի համար: Մեծ արջին մեծ արագությամբ քշում են դեպի արեւելք, որտեղ երախը բաց սպասում է համաշխարհային մասշտաբի հաջորդ գիշատիչը՝ Չինաստանը
Մկրտիչ Իսրայելյան