Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի վերջին տուրում ինտրիգային էր հատկապես Ռուսաստան-Ալժիր հանդիպումը, որն էլ որոշելու էր, թե այս հավաքականներից որն է նվաճելու 1/8 եզրափակչի երկրորդ ուղեգիրը:
Աֆրիկացիներն ունեին չորս միավոր, ռուսները՝ մեկ: Ռուսաստանի հավաքականը միայն հաղթանակի դեպքում կարող էր հաղթահարել խմբային արգելքը:
Ու թվում էր իրադարձություններն այդպես էլ զարգանալու են. Ալեքսանդր Կոկորինն արդեն վեցերորդ րոպեին առաջ մղեց Ռուսաստանի հավաքականին: Ռուսները հաղթական հաշիվը պահպանեցին մինչև 60-րդ րոպեին, երբ ալժիրցի Յասին Բրաիմին հավասարեցրեց հաշիվը:
1:1. Ալժիրի հավաքականը վաստակեց 5 միավոր, գրավեց երկրորդ տեղը խմբում, մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ:
Դեռ նախորդ տուրում փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել Բելգիայի հավաքականն, որը խմբային մրցաշարն ավարտեց 100%-ոց արդյունքով ու 1/8 եզրափակիչում կմրցի ԱՄՆ-ի ընտրանու հետ:
Սուրեն Սուրենյանց