Հնդիկ մասնագետները պարզել են, որ կարին նվազեցնում է արյան ճնշումը:

 

 

Այս եզրահանգմանը գալու համար նրանք կատարել են գիտափորձ առնետների վրա: Արդյունքում պարզվել է, որ գարամ մասալա անվանումով համեմունքների խառնուրդը, որի բաղադրության մեջ մտնում է կոճապղպեղ, հիլ, չաման և պղպեղ, կարող է նվազեցնել արյան ճնշումը և պայքարել հիպերտոնիայի դեմ:

 

 

Կարիի հիմքով միջոցները կարող են փոխարինող դառնալ մի շարք թանկարժեք դեղերի համար, որոնք օգտագործում են սրտային հիվանդները, մոլի ծխողները, հավելյալ քաշ ունեցողները:

 

 

Մասնագետները նշում են, որ այն թեև ունի կծու համ, բայց կարող է կյանքեր փրկել: Գիտնականները նախատեսում են կլինիկական փորձարկումներ սկսել: